fbpx
Իրավական

Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ

ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին կառավարությունն այսօր որոշում կայացրեց:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:

Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ