Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ու ռուս խաղաղապահների գործունեության մասին։
Նա նշել է, որ հրադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, որտեղ տեղակայված չեն եղել ռուս խաղաղապահները։
Լավրովի խոսքով՝ իրենք չեն նկատել ոչ մի սադրանք՝ ուղղված խաղաղապահներին։
Նախարարը կարծիք է հայտնել նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորմանն է միտված։