Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Այս մասին իրազեկում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։
Որոնումներն այսօր նախատեսված էին Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
Նշվում է, որ եթե ձյան տեսքում տեղումներ չլինեն և լինի բավարար տեսանելիություն, ապա վաղը որոնողական աշխատանքները կվերսկսվեն։
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: