fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան:

Տեղի են ունենալու երկօրյա բանակցություններ։ Մասնավորապես, Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն: Դրանցից մեկը տեղի կունենա Բելառուսի ղեկավարի Բաքու ժամանելուն պես: Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուս-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները:

Նշվում է, որ նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված ձեըաչափերով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կդարձվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը և նոր բովանդակությամբ համագործակցության համալրմանը: Կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության, սննդամթերքի արտադրության և մատակարարման, գյուղմթերքների վերամշակման ոլորտում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հարցեր: Անդրադարձ կլինի նաև ոչ պակաս արդիական թեմաների՝ համագործակցությանն առողջապահության, գիտատեխնիկական, կրթական և զբոսաշրջության ոլորտներում:

Այս մասին տեղեկանում ենք «Բելտա»-ից։ վկայակոչելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ