fbpx
Քաղաքականություն

Ում ցանկանում եք ընտրեք, բայց ոչ Բայրաքթարի հարվածով մեր տղերքի սպանությամբ գովազդվող ալիևյան ուժին

Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

Բայրաքթարի հարվածով մեր տղերքի սպանությամբ գովազդվող ալիևյան ուժից ու մերժյալ Ռուսաստանի չեկիստական ուժից բացի, ում ցանկանում եք ընտրեք, նույնիսկ պատերազմը պարտված ՔՊ-ին: Իրենք գոնե մեր դրոշի տակ են կռվել ու պարտվել: Չնայած, միգուցե ճաշակի հարց է. Կան փոքրիկ, նոր ստեղծված ուժեր, որոնցից կարելի է դիտարկել:

Բայց ամենակայֆն այն է, որ ընկալում կա՝ ժողովուրդն է գնալու և ընտրելու: Հատկապես, որ ուժայինները չախեն ընտրակաշառք բաժանող ալիևյան չեկիստներին ու չթողեն, որ բույն դնեն մեր խորհրդարանում:

Արա, փող ունեք, գնացեք Արցախ, տուն սարքեք ու տեղահանվածներին տարեք Արցախ, նվիրեք տունը իրենց, որ ապրեն: Արցախի փրկությունը բնակեցնելու մեջ է, ուրիշ ոչ մի այլ ճանապարհ չկա: Օրինակը, ձեզ փեշքեշ՝ Իսրայելը: Հրեաներով բնակեցվեցին, հետո ստեղծեցին պետությունը: Պարտադրեցին: Նվաճեցին իրավունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ