fbpx
Քաղաքականություն

Ընտրության արդյունքը հաստատեց՝ վերջին խոսքը ՀՀ քաղաքացունն է

Ազգային ժողովրդի արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ իր քվեով հաստատեց, որ Հայաստանում այլևս իշխանություն չեն լինելու երկիրը 30 տարի շարունակ թալանող, պետությունը ներսից կազմաքանդող, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ընտրությունները լավագույն ապացույցն են, որ ի տարբերություն նախորդ իշխնությունների, ներկայիս իշխանությունը ամեն ջանք գործադրեց արդար ու թափանցիկ ընտրություն իրականացնելու համար։

Որպես կանոն՝ հասարակությունը կեղծիքներ տեսնում է իշխանության կողմից, որոնք քաղաքացիների կողմից իրենց նկատմամբ ունեցած դժգոհությունները փորձում են շրջանցել վարչական ռեսուրսի կիրառման կամ այլ ընտակեղծարարությունների միջոցով։

Սա եզակի իրականություն է, երբ իշխանությունը լիարժեք վստահ է ժողովրդի աջակցության վրա, իսկ ընտրակեղծարարության փորձերը կիրառվեցին բացառապես ընդդիմադիր ուժերի կողմից։

Թե՜ ընտրապայքարի, թե՜ բուն ընտրական գործընթացի ժամանակ ակհայտ էին ընդդիմության՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրակեղծարարությունները։

Ժողովուրդը սեփական աչքերով ականատես եղավ, որ ընտրություններում արդյունքի հասնելու կեղտոտ միջոցները քսան տարի շարունակ այն կիրառողների կողմից չեն փոխվել։ Թաղային հեղինակությունների, քրեակատարողական հիմնարկներում խոսքի ծանր կշիռ ունեցողների, գործարանների, հանքավայրերի ու դպրոցների տնօրենների միջոցով «ձայն բերելը» մնացել է այս երկու ուժերի գործիքակազմում։

Սակայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքերն ապացուցեցին, որ չնայած հասարակության նվազ զանգվածի, ովքեր գումարի դիմաց պատրաստ են ևս մեկ անգամ վաճառել իրենց ու բոլորի ապագան, մեծամասնությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու կնիքը դրոշմեց։

Փաստացի արդար ու թափանցիկ քվեներով մերժվեց ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների կրկին իշխանության գալու ախորժակը և ռևանշ իրականացնելու մտադրությունները։

Այս ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիները հաստատակամ են մինչև վերջ պաշտպանել իրենց իավունքն ու իշխանությունը, իսկ ընդդիմադիր ուժերը ցանկալի արդյունիքն չհասնելով՝ ֆիասկո ապրեցին։

Այսպիսով՝ ժողովրդին ու պետական համակարգը «մաշցնող», արդեն մեկ անգամ մերժված ուժերը կրկին իշխանության հասնելու շանս չունեն, իսկ եթե փորձեն անօրինական քայլերով իրենց նպատակին հասնել, այս անգամ ժողովուրդը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի՝ իր իրավունքը պաշտպանելու ճանապարհին։

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ