ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, ՊՆ ղեկավարների ու ԱԽ քարտուղարների միասնական նիստին։
Նշենք, որ Հայաստանից նիստի ընթացքում ներկա էր միայն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն իր ելույթում անդրադարձավ նաև Ադրբեջանի վարքագծին ու այդ երկրի կողմից տարվող քաղաքականությանը։
Նա նշեց, որ վերջինս կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, հիշեցնելով, որ այս թվականի մայիսի 12-ին ադրբեջանական Զինված ուժերը ներխուժել են ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածք։
Գրիգորյանն ընդգծեց նաև Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը, մասնավորապես՝ հայ գերիներին, պատանդներին ու այլ պահվող անձանց չվերադարձնելը և ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելը։