fbpx
Արցախ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն այսուհետ կգործի նոր հասցեում

Սեպտեմբերի 17-ին  ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը Facebook-ի էջում հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ այսուհետ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:

«Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):

Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար: Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար»,- ասված է օպերատիվ շտաբի Facebook-ի էջում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=256012269865855&id=100063712502018

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ