fbpx
Քաղաքականություն

Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը խոսել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին

Ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը իր Twitter-ի էջում շնորհակալություն է հայտնել քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին՝ նշելով, որ կարևոր է աջակցություն ցուցաբերել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը:

Հեֆերնը տարածել է Վիկտորիա Նուլանդի գրառումը, որում, մասնավորապես, ասված է․ «Հաճելի հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Շնորհավորեցի նրան վերջերս ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակը, Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները և տարածաշրջանային համագործակցությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ