Facebook սոցիալական ցանցը երեկ մի քանի ժամով անհասանելի էր օգտատերերի համար։ Խափանման հետևանքով անհասանելի էին դարձել նաև Instagram-ն ու WhatsApp-ը։
Սոցցանցն անհասանելի մնաց մարդկանց 5-6 ժամ, որը ամենաերկարն էր 2008 թվականից այս կողմ։
Այս մասին գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ այն ժամանակ մոտ մեկ օր Facebook-ը եղել է անհասանելի, բայց 2008-ին սոցցանցում ընդամենը 80 միլիոն օգտատեր է եղել, իսկ այժմ հաշվվում է շուրջ 3,5 միլիարդ օգտատերեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը ներողություն էր խնդրել օգտատերերից՝ խափանման համար։
