fbpx
Մշակույթ

Նոր ֆիլմ եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանի 2019 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին: Kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ինքնաթիռի օդաչու, Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովը, ով կդառնա ֆիլմի խորհրդատուն:

Ըստ աղբյուրի՝ պատրաստվում է ֆիլմի սցենարը, որը գրում է Ալեքսեյ Գրավիցկին:

«Այս պատմությունը մարդու ճակատագրի, նրա երազանքի՝ օդաչու դառնալու երկար և դժվարին ճանապարհի մասին է: Պատմությունը կյանքի փխրունության մասին է, այն մասին, թե ինչպես է մահվանը մոտ լինելն ազատում մարդկանց մակերեսային կեղևից և նրանց վերադարձնում ընկալման հստակությունը», – ասել է Յուսուպովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ