Երկօրյա այցով Ռուսաստան է գործուղվում պատվիրակություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Բացի Գրիգորյանից պատվիրակության կազմում են՝ Դավիթ Գևորգյանը, Արմեն Ղևոնդյանը և Արմեն Սիմոնյանը։
Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կայքում։
Հնարավոր է, որ այցի շրջանակներում տեղի ունենա՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով։