Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Ռոմայից»: Այս մասին հայտնել է Pagine Romaniste-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին:
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայում»: Ֆուտբոլիստին, սակայն, ավելի շատ անհանգստացնում է իր խաղային դիրքը: Մոուրինյոն Մխիթարյանին նախընտրում է ավելի շատ պաշտպանական գործառույթներ տալ, քան հարձակման, ինչով պայմանավորված՝ հայ կիսապաշտպանի արդյունավետությունը նվազել է՝ նախորդ մրցաշրջանի համեմատ: