fbpx
Մշակույթ

Ամենահեղինակավոր կինոփառատոնը կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA Ամստերդամում՝ նոյեմբերի 17-28-ը։ Այս մասին հայտնել է kinoashkharh.am-ը։

Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան հայտնել է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Բացի՝ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։

Ավելի վաղ, Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի (New York Film Festival-59) կինոփառատոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ