fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդի կրակոցից զոհված Սուրեն Սաֆարյանն ընտանիքի կրտսեր որդին էր․ համայնքապետ

Երեկ՝ հակառակորդի դավադիր կրակոցից Նորաբակ գյուղի հատվածում զոհվեց 19-ամյա զամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը։

Նահատակված հայորդու մասին մանրամասներ է ճշտել Sputnik-ը՝ զրուցելով Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ։ Նշենք, որ Սաֆարյանը բնակվում էր Ալագյազ համայնքի Սադունց գյուղում։

Նշվում է, որ Սաֆարյանի ընտանիքում 5 երեխա էին՝ 2 քույր և 3 եղբայր, որոնցից ամենակրտսերը հենց ինքն էր։ Քույրերն ամուսնացած են, եղբայրները ծառայած են, որոնցից մեկը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։

Համայնքապետն ասել է, որ տղայի ընտանիքին անձամբ է ճանաչում ու կարող է միայն դրականը ասել նրանց մասին։

Նա նշել է, որ ընտանիքն այդքան էլ բարվոք վիճակում չի ապրում․ ապրում ենք ամենօրյա հոգսերով։

Համայնքապետն ասել է նաև, որ Սաֆարյանը ծառայությունը պետք է ավարտել մեկ տարի անց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ