fbpx
Սպորտ

Զիդանն առաջիկայում կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է առաջիկայում գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Զիդանի հետ հանդիպում են ունեցել փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն և գլխավոր մենեջեր Ժան-Կլոդ Բլանը։

Ի դեպ, խոսվում է, որ ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն տարաձայնություններ ունի Լեոնարդոյի հետ և կարող է հեռանալ շուտով։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է տարբերակը, որ Զիդանը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ դառնա 2022 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ մինչ այս շրջանառվում էր տեղեկություն, որ Զիդանը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը և չի ցանկանում շարունակել ակումբային կարիերան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ