Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այսօր, ժ.16.30, ինձ հրավիրել են Արաբկիրի ոստիկանություն։ Առիթը նոյեմբերի 26-ին ԱԺ խորհրդարանական լսումներին իշխանությունների հասցեին ստորև ներկայացված իմ ելույթում տրված գնահատականներն են։ Հրավերն ընդունել եմ»։
Նշենք, որ իր նշած տեսանյութի միայն վերնագիրը բավարար է, որ Ռուբեն Հակոբյանը պատասխանատվության ենթարկվի․ «Գործ ունենք պրոֆեսիոնալ սրիկայի հետ, իրենից ի՞նչ եք սպասում. Ռուբիկ Հակոբյան` Փաշինյանի մասին»։