fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 25 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 15-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 93 վարակակիր: Նրանցից 16-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 29043 քաղաքացու հետազոտություն, որից 4601-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ