fbpx
Հասարակություն

Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ հարվածելով ծառին

Դեկտեմբերի 22-ին` ժամը 13։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա լիճը ընկնելու վտանգ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրյա ծառին:

Նշվում է, որ փրկարարները «ZIL-131» մեխանիկական կարապիկի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի գոտի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ