Բրիտանացի փոփ երգիչ Ռոբի Ուիլյամսը, որը Շվեյցարիա է տեղափոխվել, 6,75 միլիոն ֆունտով վաճառել է Մեծ Բրիտանիայում գտնվող բնակարանը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ անշարժ գույքը վաճառքի է հանվել 12 տարի առաջ, սակայն երաժիշտին ոչ մի կերպ չէր հաջողվում նոր սեփականատիրոջ գտնել։
Նշվում է, որ երգիչը պատմել է, որ տանն ուրվականների տեսել են ընտանիքի բոլոր անդամներն ու սպասարկող անձնակազմը։ Նրա խոսքով՝ իր ավագ դուստրը վախենում էր քնել ննջասենյակներից մեկում ու այդ մասին հայտնել է, հենց սկսել է խոսել։
Ավելի վաղ տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մանուկ հասակից տեսել է անդրաշխարհն ու շփվել ուրվականների հետ։ Սակայն այդ հատկությունը կորել է, երբ Ռոբինը երեխաներ է ունեցել։