Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:
- Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ
- Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: