Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: