fbpx
Ժամանց

Ռիկի Մարտինի եղբորորդին ոստիկանություն բողոք է ներկայացրել երգչի դեմ

Երգիչ Ռիկի Մարտինի եղբոր որդին՝ Դենիս Յադիել Սանչեսը, սեռական ոտնձգության վերաբերյալ բողոք է ներկայացրել նրա դեմ՝ ֆիզիկական և հոգեբանական ոտնձգության հայցի մերժումից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Սան Խուանի ոստիկանության ներկայացուցիչ Էդվարդ Ռամիրեսը նշել է, որ երգչի դեմ դիմումը ներկայացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 9-ին։

Հրատարակությունը նշում է, որ դիմումատուի մասին տեղեկատվությունը չի հրապարակվել բուն բողոքի բնույթի պատճառով, սակայն, ըստ AP-ի անանուն աղբյուրի, Մարտինի եղբոր որդին է դիմումը ներկայացրել։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ նման հայտարարությունը չի հանգեցնի արտիստին անհապաղ կալանավորման, քանի որ ենթադրյալ միջադեպը, իբր, տեղի է ունեցել վաղուց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ