fbpx
Իրավական

ՍՊԸ-ն ապօրինի արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի։

Ըստ ստուգման արդյունքների` ընկերությունը չէր վճարել թույլտվության իրավունքի ձեռք բերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով ընդհանուր 8 միլիոն 248 հազար դրամի վնաս: Բացի այդ, վնասվել էր հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան 2 միլիոն դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ