fbpx
Ժամանց

99 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Քերոլ Կուկը

99 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Քերոլ Կուկը։ Այս մասին հայտնում է People-ը։

Դերասանուհին մահացել է հունվարի 11-ին։ Դերասանուհու ամուսինը՝ 94-ամյա դերասան Թոմ Թրաուպը, հայտնել է, որ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է։ Հունվարի 14-ին Կուկը պետք է տոներ իր 99-ամյակը։

Դերասանուհին նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Grey’s Anatomy, Murder, She Wrote, Sixteen Candles, Knight Rider, Magnum P.I., The Lucy Show, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ ներկայացումների Բրոդվեյում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ