fbpx
Աշխարհ

Հորդանանը պարաշյուտներով բժշկական օգնության խմբաքանակ է նետել Գազայի հատված

Հորդանանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պարաշյուտներով բժշկական օգնության խմբաքանակ են նետել Գազայի հատված։ Այս մասին սոցցանցում գրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը։

Թագավորի խոսքով՝ հորդանանցի օդաչուները կարողացել են պարաշյուտների օգնությամբ բժշկական պարագաների բեռ հասցնել Հորդանանի դաշտային հոսպիտալ, որը շարունակում է շուրջօրյա գործունեությունը Գազայում։

Նա ընդգծել է, որ տուժածներին օգնելը Հորդանանի պարտականությունն է։
Աբդալլահ Երկրորդը նշել է, որ Հորդանանը կմնա պաղեստինցի եղբայրների ամենամոտ աջակիցը։

Հորդանանի թագավորը հրամայել է, որ Հորդանանի դաշտային հոսպիտալը շարունակի գործունեությունը՝ չնայած հոկտեմբերի 25-ին իսրայելական հարձակումներից հետո այն վնասվել և անգործունակ էր դարձել:
Հորդանանի դաշտային հոսպիտալը Գազայում հիմնադրվել է 2009 թվականին։ Զինվորական հոսպիտալն օրական սպասարկում է մոտ 1,200 մարդու։ Այնտեղ մատուցվում են անվճար ծառայություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ