Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի դպրոցին, որտեղ տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի հրամանատարա-վերահսկման կենտրոնը: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Այն միաժամանակ նաև ծառայել է որպես ապաստան զինվորների և հրամանատարների համար։
Իրանական լրատվամիջոցները նշում են 100 զոհի և տասնյակ վիրավորների մասին։
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ։