fbpx
Սպորտ

Լաուտարոն երկարաձգել է Ինտերի հետ պայմանագիրը

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։ Այս մասին հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը:

26-ամյա Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ 2023/24 մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 44 հանդիպման, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Օգոստոսի 17-ին մեկնարկում է Իտալիայի 2024/25 մրցաշրջանի առաջնությունը։ Առաջին տուրում «Ինտերը» կխաղա «Ջենոայի» հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ