«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է թիմի կազմը համալրել առնվազն մեկ հարձակվողական ոճի ֆուտբոլիստով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է վերջապես մտնել տրանսֆերային շուկա՝ Խուլիան Ալվարեսի հեռանալուց և Օսկար Բոբի վնասվածքից հետո։
Դեռ հայտնի չէ, թե որ ֆուտբոլիստի հետ է ցանկանում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթին»: Հաղորդվում է, որ քաղաքաբնակների ղեկավարությունն ընտրություն է կատարում մի քանի տարբերակների միջև։