fbpx
Կառավարություն

Հոկտեմբերի 12-ին կանցկացվի ՀՀ վարչապետի գավաթ խճուղավազքի սիրողական մրցաշարը

2024 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին, Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարի նպատակն է խթանել հանրապետությունում խճուղավազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունը:

Մրցաշարը կանցկացվի երեք տարիքային խմբերով՝ մեկ փուլով.
1-ին տարիքային խումբ (2007-2011թթ. ծնված) դպրոցականներ՝ աղջիկներ և տղաներ (4 կմ),
2-րդ տարիքային խումբ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ ծնված) կանայք և տղամարդիկ (10 կմ),
3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983թ. ծնված և բարձր) կանայք և տղամարդիկ (10 կմ),
4-րդ խումբ՝ գործող մարզիկներ. տարիքային սահմանափակում չկա, կանայք և տղամարդիկ:
Երեք տարիքային և գործող մարզիկների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, 1-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով. մրցաշարի բոլոր մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացնվում է անձնագրի կամ նույնականացման վկայականների և առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճեններ ինչպես նաև հայտ՝ համաձայն Հավելված 2-ի, որը կցված է համայնքապետարանի կայքում հրապարակված հետևյալ հայտարարությանը՝
1-ին դպրոցահասակ տարիքային խմբի մասնակցության հայտերի հավաքագրումը կատարվում է մարզպետարանների կողմից մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը:

2-րդ, 3-րդ խմբերի և գործող մարզիկների հայտերի հավաքագրումը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության կողմից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, էլ. հասցե՝ [email protected]:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 01 59 96 32, 010 59 96 33:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ