fbpx
Առողջապահություն

Որքա՞ն է անհրաժեշտ քնել առողջ լինելու համար

Ամեն օր մեծ քանակությամբ գործեր են ծանրանում մեզ վրա, և այնքան քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար: Ակտիվ կյանքը ստիպում է վաղ վեր կենալ և ուշ պառկել քնելու: Երբևէ նկատե՞լ եք, որ երկար ժամանակ ծանրաբեռնված լինելիս, սկզբում օրգանիզմը սովորական կերպով է արձագանքում, ապա, մի քանի օր անց, օրգանիզմը սկսում է որոշակի խնդիրներ առաջ քաշել՝ հաճախակի հոգնածություն, հյուծվածություն, հիշողության մասնակի կորուստ և նույնիսկ մաշկային խնդիրներ: Այս ամենը տեղի է ունենում քնի պակասի պատճառով:

Քունը չափազանց կարևոր է օրգանիզմի հանգստի և վերականգնման համար:

Քանի՞ ժամ է պետք քնել՝ առողջ լինելու համար

Քնելու ժամերի քանակն ուղիղ համեմատական է մեր տարիքին: Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդուն անհրաժեշտ է 8 ժամ քնել, որպեսզի վերականգնվի էներգիան: Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք հանգեցնում են քնի խանգարումների, սակայն մենք հազվադեպ ենք դրանց ուշադրություն դարձնում, քանի դեռ խնդիրներ առաջ չեն եկել: Իսկ ի՞նչ հետևանքներ կարող են առաջ գալ քնի պակասի պատճառով:

Հյուծվածություն- Հանգստի պակասը հանգեցնում է հոգնածության և հյուծվածության: Բարձրանում է սթրեսի հորմոնը, իսկ օրգանիզմում սկսում են կուտակվել տոքսիններ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է պատասխան հարվածներ հասցնել, արյդունքում՝ աշխատանքային օրվա վերջում հյուծված և կոտրված եք զգում:

Հիվանդություններ- Անհրաժեշտ քանակությամբ քնի պակասը խանգարում է նյութափոխանակությանը, որը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա: Առավել անհանգստացնող են սրտանոթային համակարգի հիվանդությունները, արյան բարձր ճնշումն ու շաքարախտը:

Ինֆեկցիաներ- Քնի պակասը թուլացնում է իմունային համակարգը և թույլ չի տալիս օրգանիզմին պայքարել վիրուսների և ինֆեկցիաների դեմ:

Արտաքին տեսքը- Հոգնածությունն ու քնի պակասն անմիջապես անդրադառնում են մաշկի վրա, ի հայտ են գալիս բազմաթիվ անհարթություններ, բորբոքումներ, վաղաժամ կնճիռներ, չորություն և այլն: Այս ամենը տեղի է ունենում բջիջների վերականգնման անկարողության պատճառով:

Տեսողություն- Քունն անհրաժեշտ է աչքերի հանգստի համար, այլապես չեք խուսափի կարմրությունից, աչքերի ներքևի հատվածների սև շրջանակներից և տեսողական խնդիրներից:

Շնչառություն- եթե բավականաչափ չեք քնում, բջիջները թթվածնի պակաս են զգում, ինչն էլ մի շարք խնդիրների է հանգեցնում:

Շատ կարևոր է հիշել, որ քնի պակասն այսքանով չի սահմանափակվում: Քունը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր երևույթներից մեկն է: Քնի ժամանակ արտազատվում են այնպիսի հորմոններ, որոնք օգնում են նաև նիհարելուն: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, պետք է առնվազն 8 ժամ քնեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ