fbpx
Սպորտ

Անչելոտին նշել է, թե ինչ է պահանջում Մբապեից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին։

«Ինչ եմ ես պահանջում Մբապեից։ Որ նա գոլեր խփի։ Այո, ես նախընտրում եմ, որ նա գոլեր խփի, այլ ոչ թե ճնշում գործադրի։ Մեր կենտրոնական հարձակվողի դիրքի վերաբերյալ վերջին տարիների մոտեցումը չի փոխվել։ Ես Մբապեից պահանջում եմ նույնը, ինչ Բենզեմայից․ երբ մենք գնդակ ենք խլում, զբաղեցնել ճիշտ դիրք՝ արագ տեղաշարժվելու համար», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մբապեն միացավ մադրիդյան ակումբին այս տարվա ամռանը։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt կայքի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ