fbpx
Իրավական

Խախտվում են պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները. Սերգեյ Ատոմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը մարտի 5-ին խորհրդարանում անդրադարձավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը:

Նա ընդգծեց՝ վերջին տարիներին դատական պրակտիկան տուժողի կարծիքին, պատճառված նյութական վնասի վերականգնման հանգամանքին էական տեղ է հատկացնում: Ըստ պատգամավորի՝ քննարկվող օրենքի նախագծի ընդունման պարագայում այնպիսի իրավիճակ կստեղծվի, երբ տուժողը, որ ժամանակին բավարարված է եղել նշանակված պատժաչափով, այժմ տեղեկանում է, որ ինչ-ինչ պատճառներով պատժաչափը կրճատվել է: Դա, Ատոմյանի կարծիքով, կարող է տուժողների մոտ դժգոհություն առաջացնել, քանի որ խոսքն անցած ժամանակահատվածի մասին է, ինչն ընդունելի չէ:

Ատոմյանի խոսքով՝ նախագծով փաստացի առաջարկվում է կրճատել նախնական կալանքի տակ գտնվելու ազատազրկման դատապարտված դատապարտյալների պատժաչափը:

«Կարծում եմ՝ խախտվում են արդարացի պատժի նշանակման, հանցավորի անձը բնութագրող տվյալներից ելնելով՝ պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները»,- ասաց նա:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ