Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն ամբողջովին ընկղմվել է սմոգի (ծխամշուշ) մեջ, հաղորդում է Reuters-ը:
Լրատվամիջոցը ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ երևում է, որ քաղաքում օդի աղտոտվածությունը հասել է այն մակարդակի, որ մարդիկ առանց դիմակի չեն կարողանում փողոց դուրս գալ: