ԱԺ արտահերթ նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստին եկել էին Արցախի դրոշներով: Ծառուկյանը նշեց, որ Արցախի խնդիրը պետք է զգովի բարձրացնենք և կարողանանք միասնական որոշում կայացնել:
« Դա մեր ազգի ճակատագրի խնդիրն է, իմ ու քոնը չկա, պետք է ընդհանուր քննարկվի, որոշում կայացվի, որ կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը, նպատակը իրականություն դարձնենք: Որևէ մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ այդ խնդիրը կարգավորել»,- ասաց նա: