fbpx
Իրավական

Արթուր Դավթյան. Նվիրատվությունը չի ազդում քրեական հետապնդման վրա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանն անդրադարձել է քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց` պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին:

Մարտի 14-ին ընդունելով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են:

Նրա խոսքով՝ անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաև նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որևէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ:

«Այսինքն՝ անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ և վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետեւանքներ է ունենում անձի համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ