«Զինանոց 2019» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել և հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստացել:
Արդյունքում` ապրիլի 10-ին Երևանի Կոնդի փողոցի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Գևորգ Գևորգյանին։
31-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու մեղադրանքով: