fbpx
Քաղաքականություն

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նամակ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին:

Իր նամակում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային սպանությունների թեմային:

«Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանյան հայերի թոռներին: Ինչպես յուրաքանչյուր կայսրության անկման ժամանակ, Օսմանյան կայսրության սահմաններում նույնպես հումանիտար ճգնաժամեր են եղել…

Հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել մեր երկրում՝ դաստիարակելով Օսմանյան կայսրության և հանրապետության հայտնի որդիների: Այսօր, ինչպես և երեկ, մեր հայ քաղաքացիները, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, կարևոր դեր են կատարում մեր հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:

Ես կցանկանայի ընդգծել հետևյալը՝ մեր երկրում հայկական համայնքի խաղաղությունն, անվտանգությունն ու երջանկությունը մեզ համար հատուկ նշանակություն ունեն»,- նշված է նամակում:

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Պոլսո հայոց նոր պարտրիարք կընտրվի մոտ ապագայում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ