fbpx
Աշխարհ

Ինտերպոլը Վրաստանում փնտրում է թրաֆիքինգի զոհ դարձած 11-ամյա ամերիկացու

Վրաստանում անցած շաբաթ ձերբակալված ուկրաինուհին մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ:

37-ամյա Յուլիա Սուսլյակը Մոսկվա-Թբիլիսի չվերթով ապրիլի 8-ին 10 երեխայի հետ ժամանել էր Վրաստան: Ըստ փաստաթղթերի՝ բոլոր անչափահասները կրում են նրա ազգանունը: Նա վրացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Զուգդիդի քաղաքում նրա բոլոր երեխաները թունավորում ախտոոշմամբ հայտնվել էին հիվանդանոցում։

Ուկրաինուհին հայտնվել էր թրաֆիքինգի կասկածյալների շարքում, երբ պարզվել էր, որ նրա անչափահաս երեխաներից 4-ը, ըստ փաստաթղթերի, ծնվել են 2017 թվականին, 3-ը՝ 2018-ին: Սուսլյակի պարզաբանմամբ՝ երեխաներից շատերի ծննդյան տարեթվերի զուգադիպությունը կապված է այն հանգամանքի հետ, որ երեխաները ծնվել են տարբեր փոխնակ մայրերից: Վրաստանում համապատասխան քննչական միջոցներ են ձեռնարկվել երեխաների ԴՆԹ-ն պարզելու ու նրանց իսկական ծնողներին գտնելու համար:

Ոստիկանությունը պարզել է նաև, որ կինը Վրաստան էր ժամանել ոչ թե 10, այլ՝ 11 երեխայի հետ: 11-րդ երեխան, որն ընդամենը 2 տարեկան տղա է, Վրաստանում անհետացել է: Վրաստանի քրեական ոստիկանության դեպարտամենտի հաղորդմամբ՝ Ինտերպոլի աջակցությամբ Վրաստանը փորձում է ՌԴ-ից պարզել անհետացած 11-րդ երեխայի ինքնությունը, գտնվելու վայրն ու կարգավիճակը:

Ավելի ուշ պարզվել է, որ որոնվող 2 տարեկան տղան ԱՄՆ քաղաքացի է։ Յուլիա Սուսլյակը պնդել է, փնտրվող երեխան խեղդվել է լողավազանում՝ մինչև Վրաստան հասնելը:

Վրաստանի ուժային կառույցները փորձել են կապվել Ուկրաինայում բնակվող Սուսլյակի ամուսնու՝ Յուրի Սուսլյակի հետ: Պարզվել է, որ նա մի ժամանակ Ուկրաինայում մասշտաբային շինարարություն իրականացնող ընկերության տնօրենն էր, որը, յուրացնելով ավելի քան 4,6 մլն դոլար, փախել էր ՌԴ և խնդրել այդ երկրի քաղաքացիություն: Հայրենիքում մեղադրվում է փողերի լվացման մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ