fbpx
Քաղաքականություն

Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ