fbpx
Աշխարհ

Գերիների փոխանակումը կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը. Լավրով

Ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:

«Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արևելքում», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ