ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերին և ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:
