Նեպալի բնակիչ Կամի Ռիտան յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 23 անգամ բարձրանալով աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:
Կամին 49 տարեկան է: Առաջին անգամ նա Էվերեստ էր բարձրացել 1994 թվականին, վերջին անգամ այս տարվա մայիսին:
Վերջինը, սակայն, ամենավերջինը չի լինելու: Կամին հայտարարել է, որ մտադիր է ևս երկու վերելք կատարել ու ռեկորդը հասցնել 25-ի: