Նորվեգիայում անցկացվում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են ուժեղագույն շախմատիստները Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին:
Մրցաշարում Լևոն Արոնյանը հաջող է հանդես եկել: Նա հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին, Ալեքսանդր Գրիշչուկին, Յու Յանգիին, սակայն պարտվել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մյուս 4 պարտիաները ավարտել է ոչ-ոքի:
Վերջնարդյունքում Լևոնը Altibox Norway Chess Blitz 2019 մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ առաջինը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: