WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:
«Մենք առաջին դատավճռին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տևել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հաստատել է, որ Ասանժի գործով հերթական լսումները կանցկացվեն հունիսի 14-ին Լոնդոնի Բրոմլիի շրջանի մագիստրատական դատարանում, որտեղ գտնվում է Բելմարշ բանտը և որտեղ պահվում է ամբաստանյալը:
«Դրանք այնտեղ են տեղափոխվել Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանից: Դրանք լինելու են ընթացակարգային լսումներ: Ասանժը, ինչպես սպասվում է, բանտից մասնակցելու է տեսակապով: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի 14-ին փաստաթղթեր կներկայացնի ի պաշտպանություն Միացյալ Նահանգներին Ասանժի արտահանձնման: Դրանից հետո դատարանը կսկսի այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը»,-ասել է Հրաֆնսոնը: