fbpx
Աշխարհ

Օմանի ծոցում 2 նավթատար տանկեր են պայթեցրել

Օմանի ծոցում նավթատար 2 տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Տանկերների անձնակազմի 44 անդամներին փրկել են իրանական նավերը:

Պայթյունների պատճառը հաստատված չէ, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումների հեղինակը Իրանն է:

Թեհրանը հերքել է մեղադրանքները: Այսպիսով, երկու երկրների միջև առկա լարվածությունն էլ ավելի է սրվել:

Միջադեպից հետո նավթի համաշխարհային շուկայում գներն աճել է 3.9%-ով:

Տանկերներից մեկի` Front Altair-ի օպերատորը հայտարարել է, որ նավը տանում էր 75 հազար տոննա կերոսին: Մյուս տանկերի՝ Kokuka Corageous-ի օպերատորը նշել է, որ տանկերը մեթանոլ էր տեղափոխում:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Արաբական Միացյալ Էմիրությունների ափին հարձակման էր ենթարկվել 4 նավթատար տանկեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ