Ալժիրում կրքերը չեն հանդարտվում: Հազարավոր ցուցարարներ արդեն 17-րդ շաբաթն է՝ շարունակում են իրենց բողոքի ցույցերը ընդդեմ երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և նրա կառավարության: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ալժիրում այժմ ընթանում են մի քանի աղմկահարույց դատական գործեր՝ ընդդեմ նախկին պաշտոնյաների, որոնք կասկածվում են կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, իշխանության չարաշահումների մեջ:
Ալժիրում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են դեռ փետրվարից, երբ երկրի արդեն նախկին նախագահ 82-ամյա Բուտեֆլիկան հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին: