fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր. Անդրանիկ Գալստյանը հաղթեց 1/8 եզրափակչում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակում է ընթանալ երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը:

Այսօր մեր ըմբիշները դուրս են եկել պայքարի: Ազատ ոճի 57 կգ քաշային ըմբիշ Գարիկ Բարսեղյանը մեկնարկել էր հաղթանակով` դուրս գալով քառորդ եզրափակիրչ:

1/8 եզրափակչում հաղթանակ է տարել նաև 125 կգ քաշային ըմբիշ Անդրանիկ Գալստյանը:

Հայաստանի ներկայացուցիչը 6-4 հաշվով հաղթել է Ավստրիան ներկայացնող Յոհաննես Լուդեշերին:

Մեր ըմբիշը քառորդ եզրափակչում կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ