fbpx
Աշխարհ

Գուտերեշը Իրանին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Իրանի նման գործողությունները չեն կարող պահպանել համաձայնագիրը և չեն ապահովում Իրանի ժողովրդի համար զգալի տնտեսական շահ: Կարևոր է, որ այդ հարցը որոշվի համաձայնագրով ստեղծված մեխանիզմի օգնությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ