fbpx
Քաղաքականություն

Անդրադարձել ենք նաև Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրմանը կապված խնդիրներին. Անուշ Բեղլոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեհաստան կատարած այցի մանրամասներին:

«Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Մեր պատվիրակությունը արդեն հանդիպել է ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամների հետ, ընդունելության է արժանացել ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու կողմից, այցելել է Լեհաստանի ԱԳՆ Արևելյան քաղաքականության, Տնտեսական քաղաքականության և Զարգացման համագործակցության հարցերով տեղակալի գրասենյակը, Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի և Լեհաստան-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ քննարկման ընթացքում ներկայացրել եմ «ՀՀ-ԵՄ հարաբերություններ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով զեկույց։

Մասնավոր զրույցներում նաև անդրադարձել ենք Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման հետ կապված խնդիրներին։

Այցը շարունակվում է, և այսօր հանդիպումներ կունենանք նաև Լեհաստանի Արևելյան հետազոտությունների կենտրոնի Կովկասի, Թուրքիայի և Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավարության հետ»,- գրել է նա:

https://www.facebook.com/aovina/posts/3258582114155609

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ